Metabo KT 18 LTX 66 BL Operating Instructions - Page 26

°C - ից բարձր ջերմաստիճանները կարող են հանգեցնել

Page 26 highlights

7 8 I 30 9 10 11 5 12 13 14 5° -ից 50 15 130 °C 16 www.metabo.ru 6 17 26

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40

26
գործիքներ:
Գործիքը, որը չի անջատվում, վտանգավոր է և պարտադիր
վերանորոգման կարիք ունի :
գ )
Մինչև գործիքի կարգաբերելը , մասեր փոխելը կամ գործիքը
վայր դնելը, հանեք խրոցակը վարդակից և/կամ հանեք կուտակիչ
մարտկոցը :
Այս կանխարգելիչ քայլերը կբացառեն գործիքի
չնախատեսված գործարկումը :
դ)
Պահպանեք էլեկտրական գործիքները երեխաներից հեռու: Չի
թույլատրվում աշխատել էլեկտրական գործիքներով
համապատասխան փորձ և գիտելիքներ չունեցող մարդկանց ,
նաև այն անձանց , ով չի կարդացել այս ուղեցույցը :
Էլեկտրական
գործիքները վտանգավոր են դառնում անփորձ մարդկանց ձեռքերում :
ե )
Էլեկտրական գործիքներն ու մասերը հարկավոր է ճիշտ
խնամել : Ստուգեք շարժվող մասերի անխափան աշխատանքը ,
համոզվեք , որ շարժվող մասերը չեն լռվում , համոզվեք , որ
դետալները վնասված կամ մաշված չեն , և որ էլ . գործիքի բոլոր
գործառնական հատկանիշները պահպանված են : Մինչև
գործիքն օգտագոծելը վերանորոգեք կամ փոխարինեք բոլոր
վնասված մասերը :
Անսարք գործիքները դառնում են բազմաթիվ
դժբախտ պատահարների պատճառ :
զ)
Կտրող էլեկտրական գործիքները մաքուր պահեք և սուր/սրված
վիճակում :
Խնամքով պահպանված էլեկտրական կտրռող գործիքները
սուր սայրերով ավելի քիչ են լռվում և ավելի հեշտ են կառավարվում :
է )
Կիրառեք էլեկտրական գործիքներն ու իրենց պարագաները
հետևելով այս ցուցումներին : Հաշվի առեք աշխատանքային
պայմաններն ու կատարվելիք աշխատանքի բույթը :
Սխալ
նպատակներով գործիքի օգտագործումը , այս կամ այն աշխտատանքների
համար չնախատեսված գործիքի կիրառումը կարող է առաջացնել
վտանգավոր իրավիճակներ :
ը )
Բռնակներն ու բռնակների մակերեսները պահեք չոր , մաքուր
և յուղազերծված վիճակում :
Սահող բռնակներն ու բռնակների
մակերեսները չնախատեսված իրավիճակներում չեն ապահովում
անվտանգ կիրառում և վերահսկողություն էլեկտրական գործիքի
նկատմամբ :
5
Մարտկոցային գործիքների կիրառումն ու խնամքը
ա )
Մարտկոցները լիցքավորեք միայն արտադրողի կողմից
ցուցված լիցքավորման սարքերում :
Լիցքավորման սարքը կարող է
բռնկվել եթե օգտագործվում է այդ լիցքավորման սարքի համար
չնախատեսված մարտկոցների լիցքավորման համար :
բ )
Էլ . գործիքների հետ օգտագործեք միայն տվյալ գործիքին
համապատասխանող մարտկոց :
Այլ մարտկոցների օգտագործումը
կարող է բերել վնասվածքների և հրդեհի վտանգ ստեղծել :
դ )
Չօգտագործած մարտկոցները պահեք գրասենյակային
սեղկամներից , մանրադրամից , բանալիներից , մեխերից ,
պտուտակներից և բոլոր այն փոքր մետաղական մասերից հեռու,
որոնք կարող են առաջացնել հպակների միացում :
Հպակների
կարճ միացումը կարող է բերել այրվածքների և հրդեհի :
ե )
Սխալ կիրառման հետևանքով մարտկոցից կարող է հեղուկ
թափվել : Խուսափեք մարտկոցից թափված հեղուկին դիպչելուց :
Պատահական դիպչելու դեպքում լվացվեք ջրով: Հեղուկի՝ աչքերի
մեջ ընկնելու դեպքում լվացեք աչքերը և անհապաղ դիմեք բժշկի :
Մարտկոցային հեղուկը կարող է մաշկի գրգռվածություն և այրվածքներ
առաջացնել :
զ )
Մի օգտագործեք վնասված կամ ձևափոխված կուտակիչ
մարտկոց :
Վնասված և ձևափոխված մարտկոցները կարող են
անկանխատեսելի հետևանքների բերել՝ հրդեհի , պայթյունի կամ
վնասվածքների :
է )
Չի թույլատրվում տաքացնել մարտկոցը կամ այրել :
Կրակն ու
130 °C - ից բարձր ջերմաստիճանները կարող են հանգեցնել
պայթյունի :
ը)
Հետևևք մարտկոցի լիցքավորման բոլոր ցուցումներին և երբեք
մի լիցքավորեք մարտկոցը օգտագործման ուղեցույցում նշված՝
լիցքավորման թույլատրելի ջերմաստիճանների սահմաններից
դուրս ջերմաստիճանային պայմաններում :
Սխալ լիցքավորումը
կամ անթույլատրելի ջերմաստիճանային պայմաններում մարտկոցի
լիցքավորելը կարող է վնասել այն և առաջացնել հրդեհի վտանգ :
6
Տեխսպասարկում
ա )
Էլեկտրական գործիքների վերանորոգումը պետք է
իրականացվի միայն պրոֆեսիոնալ մասնագետների կողմից և
բացառապես օրիգինալ փոխարինող մասեր օգտագործելով :
Դրանով ապահովվում է էլեկտրական գործիքի անվտանգությունը :
բ )
Երբեք մի վերանորոգեք վնասված կուտակիչ մարտկոցներ :
Յուրաքանչյուր տեխսպասարկում պետք է իրականացվի արտադրողի
կողմից կամ լիազորված՝ հաճախորդների սպասարկման կենտրոնների
կողմից :
7
Վերանորոգման բոլոր տեսակներ.
Էլեկտրական կամ մեխանիկական մասի վերանորոգում, երաշխիքի մեջ
կամ երաշխիքային սպասարկումից դուրս վերանորոգում՝ կախված
թերության ծագման և բնույթից, երաշխիքային կտրոնում բերված
կանոններին համապատասխան,
պարբերաբար իրականացվող
ախտորոշում:
8
Փորձարկումներ.
Իրականացվում են էլեկտրական գործիքի հավաստագրման ժամանակ և
ամեն անգամ վերանորոգումից հետա. Ճիշտ հավաքման ստուգում.
Իրականացվում է արտաքին զննում և անվանական լարմանը միացած էլ.
գործիքի անջատիչից երեքանգամյա միացում և անջատում.
- Այս ստուգման ժամանակ գործարկման և կանգի խափանումները
անթույլատրելի են.
- Հողակցման շղթայի սարքինության ստուգում (Դաս I էլեկտրական
գործիքների համար).
- Մեկուսացման դիմադրության չափում.
- Առնվազն 30 րոպե շարունակ աշխատանքային ռեժիմում փորձնական
գործարկում.
9
Վերանորոգում
Ցանկացած տեխսպասարկում, վերանորոգման աշխատանքներ և
ստուգում վերանորոգումից հետո պետք է իրականացվեն միայն
արտոնագրված սպասարկման կենտրոններում, հատուկ որակավորված
մասնագետների կողմից: Գործիքի լրակազմի մեջ ախտորոշման
սարքավորումը ներառված չէ:
10 Գործիքի կարգաբերումներ
Գործիքի կարգաբերումները իրականացվում են առանց որևէ հատուկ
սարքավորման կամ գործիքի, դրա անհրաժեշտությունը չկա:
11 Տեղափոխում
Իրականացվում է փախադրման ցանկացած եղանակով, իր քեյսի մեջ:
12 Փաթեթավորում
Քեյս հարվածադիմացկուն պլաստիկից:
13 Պահպանում
Պահպանման ժամանակ կոնսերվացման անհրաժեշտություն չկա:
14 Պահպանման պայմաններ
Էլեկտրական գործիքը անհրաժեշտ է պահպանել քեյսի մեջ, որի մեջ այն
առաքվում է գործարանից: Չոր, ջեռուցվող՝ հատուկ դարակներով,
դարակաշարերով սարքավորված պահեստում կամ սենյակում, 5° -ից
50° С° ջերմաստիճանի պայմաններում: Հատուկ դարակաշարերի վրա
գործիքների պահպանումը կապահովի նրանց սարքինությունը:
15 Կրիտիկական խափանումների ցանկ
- խրոցակի միացման, մալուխի կամ մալուխի պաշտպանիչ շերտի
վնասվածք
- խոզանակակալի կափարիչի վնասվածք
- անջատիչի անսարքինություն, աշխատանք խափանումներով
- կոլեկտորի կայծարձակում՝ զուգորդվող շրջանաձև կրակով մակերեսի
վրա
- օդափոխիչի ուղիներից կամ կարգավորիչից յուղի թափում
- այրվող մեկուսիչներին հատուկ հոտի կամ ծխի առկայություն
- բարձր աղմուկի, թխկոցի կամ տատանման առկայություն
- պատյանի մեջ ճաքերի առկայություն, պատյանի վնասվածք, բռնակի
կամ պաշտպանիչ շերտի վնասվածք
- Էլեկտրական գործիքի աշխատանքային /շարժական մասերի վնասվածք
Էլեկտրական միացման բացակայություն կորպուսի մետաղական մասերի
և խրոցակի հպակային մեխի միջև
16 Կրիտիկական խափանման, դժբախտ պատահարի կամ վթարի
ժամանակ անձնակազմի գործողություններ.
Անմիջապես դադարեցնել բոլոր աշխատանքները իսկ անսարք
էլեկտրական գործիքը հանձնել արտոնագրված սպասարկման կենտրոն
ստուգման և վերանորոգման համար: Սպասարկման կենտրոնների ցանկը
տեղադրված է www.metabo.ru կայքում:
17 Սահմանային վիճակների չափանիշներ
Չկան